Առողջ երեխա
Երջանկություն է, երբ երեխան առողջ է
Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը բևեռվում է երեխայի մոտ հնարավոր հիվանդությունների կանխարգելման, հայտնաբերման և բուժման խնդիրների վրա։
Երեխային չմրսեցնելու մտավախությամբ` ծնողները շատ հաճախ նրան այնքան են հագցնում, որ ամբողջովին «գործազրկության են մատնում» օրգանիզմի ջերմակարգավորման համակարգը, որը պատասխանատու է գերտաքացման և գերսառեցման երևույթների համար։ Մատնվելով անգործունեության` ջերմակարգավորման համակարգը ենթարկվում է հետաճի, ինչի արդյունքում նույնիսկ ամենաչնչին քամին էլ կարող է վտանգ սպառնալ երեխայի առողջությանը։
Օրգանիզմի դիմադրողականությունը և եղանակային փոփոխությունների հանդեպ վերջինիս կայունությունը կարելի է բարձրացնել կոփման միջոցով։ Անհրաժեշտ է, որպեսզի Ձեր փոքրիկի մարմինը կարողանա հարմարվել և դիմակայել թե՛ ցրտին, թե՛ շոգին։ Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են ընձեռում բարելավելու օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն են թողնում երեխայի ֆիզիկական զարգացման վրա, կայունացնում իմունիտետը և օրգանիզմի տարբեր պայմաններին հարմարվելու կարողությունը։ Կոփումը երեխայի օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը միտված ամենաարդյունավետ մեթոդն է։ Ընդ որում, կոփումը պետք է սկսել ծննդյան առաջին իսկ օրվանից և երեխային նախապատրաստել իր կյանքի կարևորագույն փուլերից մեկին` դպրոցին։
Կոփել ամբողջ տարվա ընթացքում
Կոփման գործընթացը պետք է լինի շարունակական. նույնիսկ կարճատև ընդմիջումները կարող են թուլացնել հարմարողականության մեխանիզմները, որոնք ձևավորվում են հենց կոփիչ մեթոդների ազդեցության ներքո։ Նույնիսկ չափահաս մարդկանց մոտ մարզումները դադարեցնելուց 3-4 շաբաթ անց օրգանիզմի ցրտադիմացկունությունը զգալիորեն անկում է ապրում, իսկ մեկ տարեկան երեխայի հարմարվողականության արդյունքն անհետանում է կոփումը դադարեցնելուց 5-7 օր անց։ Տարվա եղանակներով պայմանավորված` կոփման մեթոդները պետք է փոփոխվեն, բայց ոչ կտրուկ կերպով։ Օրինակ. ձմռանը սառը ցնցուղը կարելի է փոխարինել, ասենք, երեխայի ոտքերը սառը ջրով շփելով։
Երեխայի մարմնի կոփմանը միտված գործողությունները պետք է ներառվեն ամենօրյա այն պարտադիր կանոնների մեջ, ինչպիսիք են` երեխային լողացնելը, կերակրելը, զբոսանքի տանելը, քնեցնելը և այլն։
Պարզից դեպի բարդը
Կոփումը հիմնված է օրգանիզմի անսովոր պայմաններին հարմարվելու հատկության վրա։ Այդ իսկ պատճառով հարկավոր է պարզ ու թեթև կոփման մեթոդները աստիճանաբար բարդացնել. ասենք, ջրի ջերմաստիճանը գնալով ավելի ու ավելի իջեցնել կամ սառը եղանակին զբոսանքի տևողությունը երկարացնել։ Սա հատկապես ցուցված է 0-ից մինչև 5 տարեկան երեխաներին։
Ջերմային ռեժիմի պահպանում
Կոփման ժամանակ անհրաժեշտ է անպայման ստուգել երեխայի մաշկի ջերմաստիճանը։ Կոփումը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ երեխայի քիթն ու վերջույթները տաք են։ Եթե երեխան սառել է, ու նրա անոթները նեղացել են, ապա կոփումը ոչ միայն բարերար ազդեցություն չի թողնի, այլ շատ հնարավոր է, որ այն բացասաբար անդրադառնա երեխայի առողջության վրա։
Ոչ պակաս վտանգավոր է նաև գերտաքացումը. մաշկի գերխոնավացման և բարձր ջերմային ռեժիմի պայմաններում սառը ջրի ազդեցությունը կարող է հանգեցնել Ձեր մանչուկի օրգանիզմի գերսառեցմանը։
Կոփում օդի միջոցով
Միջոց 1. սենյակի օդափոխություն։
Օդային կոփումը սկսվում է հենց սենյակի օդափոխումից։ Սրա լավագույն ձևը միջանցիկ քամի ստեղծելն է, իհարկե, այն ժամանակ, երբ երեխան սենյակում չէ։ Օդափոխման կոփիչ ազդեցությունը սենյակի ջերմաստիճանը սովորականից 1-2˚C-ով նվազեցնելն է։ Աշնանը և ձմռանը սենյակը պետք է օդափոխել 4-5 անգամ` 10-15 րոպե տևողությամբ։ Ամռանը պետք է պատուհանները բաց թողնել, քանի որ փոքրիկի սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 18-20˚C։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում նկատվում է երեխայի ֆիզիկական զարգացման դանդաղում։
Միջոց 2. զբոսանք և քուն` մաքուր օդում։
Ծնողներին խորհուրդ է տրվում երեխային հնարավորինս երկար պահել մաքուր օդում։ Ամռանն ավելի լավ է մեկնել քաղաքից դուրս և երեխայի առօրյան կազմակերպել բացառապես դրսում։ Զբոսանքի հանել կարելի է տարվա ցանկացած եղանակի և երեխային հագցնել եղանակային պայմաններին համապատասխան։ Հիշե՛ք մեր առաջին խորհուրդը. շատ մի՛ հագցրեք երեխային. որքան հագուստը թեթև լինի, այնքան մաշկն ավելի շատ կշնչի, և երեխան առողջ կլինի։
Երեխայի կյանքի առաջին մեկ ու կես տարում ցերեկային քունը չափազանց կարևոր և օգտակար է։ Հեշտ քնելը, դեմքի վարդագույնը, հանդարտ և հավասար շնչառությունը, չքրտնելը, զարթնելիս տաք վերջույթները խոսում են այն մասին, որ երեխան ճիշտ է հագնված, այսինքն` գտնվում է ջերմային հարմարավետության վիճակում։ Եվ դրան հակառակ, եթե երեխան գունատ է, քիթը և վերջույթները` սառը, ապա նա գտնվում է կտրուկ սառեցման վիճակում։ Իսկ փոքրիկի խոնավացած մաշկը և ճակատը քրտինքով պատված լինելը վկայում են երեխայի մոտ հիպերթերմիկ վիճակի զարգացման մասին։
Միջոց 3. օդային լոգանքներ։
Օդային լոգանքի ազդեցության ներքո թթվածնային հագեցումը հարստանում է, ջերմափոխանակման պայմանները զգալիորեն փոփոխման են ենթարկվում, բարելավվում է նյարդային համակարգի բնականոն գործունեությունը, ինչի արդյունքում երեխան դառնում է հանգիստ, սկսում է ուտել ախորժակով, կարգավորվում է քունը։
Մինչև մեկ տարեկան երեխայի օդային լոգանքը սկսվում է բարուրելուց, ուստի խորհուրդ է տրվում ամեն բարուրելու ժամանակ, ինչպես նաև փոքրիկի շորերը փոխելիս որոշ ժամանակ նրան մերկ թողնել։ Երեխայի շորերը հանելիս և հագցնելիս պետք չէ շտապել։ Օդային լոգանքների տևողությունը ժամանակի ընթացքում պետք է երկարացնել, իսկ արդեն մեկ ամսական երեխային օդային լոգանքների հետ մեկտեղ խորհուրդ է տրվում նաև մերսել և մարմնամարզական թեթև վարժություններ անել։
Մինչև կես տարեկան երեխայի օդային լոգանքները պետք է լինեն օրական երկու անգամ` յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ։ Դրանք պետք է սկսել 3 րոպեից և ամեն օր ավելացնել 1 րոպե։
Կես տարին լրանալուց հետո օդային լոգանքները պետք է լինեն օրական 2 անգամ` յուրաքանչյուրը 15 րոպե տևողությամբ, ընդ որում, ամեն անգամ օդային լոգանքի տևողությունը պետք է երկարեցնել 2 րոպեով։
Որպես կանոն, օդային լոգանքների ժամանակ և դրանցից հետո երեխան առույգ տեսք է ունենում, տրամադրությունը զգալիորեն բարձրանում է։ Հետևե՛ք, որ դրանց հաջորդող ժամերին երեխան շարժվելու բավականաչափ հնարավորություն ունենա։ Ուշադի՛ր եղեք նաև գերսառեցման նկատմամբ. երեխայի մաշկին սարսուռի նշաններ առաջանալուն պես դադարեցրե՛ք զբոսանքը և հագցրե՛ք։ Դրանից հետո խորհուրդ է տրվում կրճատել օդային լոգանքների տևողությունը։ Մեծ ուշադրություն դարձրե՛ք երեխայի քնելուն և ախորժակին, քանզի վերջիններիս խանգարումը օդային լոգանքների բացասական ազդեցության մասին վկայող առաջին ազդանշաններն են։
Կոփում արևի ճառագայթներով
Ամռանը խորհուրդ է տրվում օդային լոգանքներին զուգահեռ անցկացնել նաև արևային լոգանքներ։
Պետք չէ անտեսել այն փաստը, որ արեգակի ճառագայթները գերհզոր ազդեցություն ունեն։ Այդ իսկ պատճառով ամենափոքրիկներին արևի ուղիղ ճառագայթների տակ պահել, ինչպես նաև արևային լոգանքների ենթարկելը խստիվ հակացուցված է։ Արևային լոգանքները պետք է սկսել ստվերի պայմաններում, ընդ որում, օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 22-24˚C։ Սկզբում երեխային պետք է որևէ բարակ կտորից կարված շապիկ հագցնել և գլուխը կապել գլխաշորով։ Այնուհետև երեխային կարելի է մերկացնել և մի քանի րոպե թույլ տալ վայելել արևի տաք «համբույրները»։ Արևային լոգանքների տևողությունը կարելի է հասցնել մինչև 10 րոպեի, ընդ որում, ցանկալի է և առողջարար, երբ երեխան այդ ընթացքում ակտիվ շարժվում է։
Եթե Ձեր փոքրիկն իրեն լավ է զգում ծառի ստվերում, ապա հանգիստ կարող եք կես րոպե նրան պահել արևի ուղիղ ճառագայթների տակ, այնուհետև աստիճանաբար արևային լոգանքը հասցնել մինչև 5 րոպեի։ Արևային լոգանքների անցկացման համար օրվա լավագույն հատվածն առավոտյան ժամը 10-11-ն է կամ երեկոյան ժամը 17-18-ը։ Ուշադի՛ր եղեք, որպեսզի երեխան չարևահարվի։ Դեմքին կարմրություն հայտնվելուն պես անհրաժեշտ է փոքրիկին տեղափոխել ստվերոտ տեղ և ջուր խմեցնել։
Եթե երեխան թուլակազմ է, ապա արևային լոգանքները շատ զգուշությամբ պետք է իրականացվեն։ Տեղին կլինի նաև պարբերաբար խորհրդակցել մանկաբույժի հետ։
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն